Հասարակություն Ֆեյսբուք 

Ժողովուրդը ե՞րբ է գնալու Սերժի դուռն ու, ներողություն խնդրելով, փորձի համոզել, որ գա երկիրը կարգի բերի. Պեպանյան

analitik.am

Քաղաքագետ Արծրուն Պեպանյանն իր էջում գրում է.

«ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՀԱՐՑ

Ինձ հիմա երկու կարևոր հարցեր են հետաքրքրում

1. 2018-ի հեղափոխական ժողովուրդը ե՞րբ է գնալու Սերժի դուռն ու ներողություն խնդրելով՝ փորձի համոզել, որ գա երկիրը կարգի բերի:

Կարեն Դեմիրճյանի դուռը գնացին, օրինակ, նրան մերժելուց տաս տարի հետո:

Տեր-Պետրոսյանի դուռն էլ գնացին նրան մերժելուց տաս տարի հետո:

Կդիմանա՞ն այս անգամ տաս տարի:

Սերժը Կարեն Դեմիրճյանի ու Տեր-Պետրոսյանի նման մի կողմ դնի՞ նեղացածությունը, թե կասի՝ ա նու..

ՀԳ. «Մենք երբեք նրան չենք խնդրի» տիպի պատասխանները չեն ընդունվում, քանի որ երկու անգամ տեսել եմ, թե նման խրոխտ կանչերից հետո ինչպես է բազմաբյուր հանրահավաքը «Կարեն, Կարեն» կամ «Լևոն, Լևոն» կանչել:

Ճիշտ պատասխանողին կսպասվի մրցանակ»:

Նույն շարքից