Տեսանյութեր Հասարակություն 

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը փորձել է սահմանափակել խոսքի ազատությունը. «Մեդիա Պաշտպան» /տեսանյութ/

 

 

2019թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ կազմակերպված ասուլիսի ժամանակ փորձել է ուղղորդել լրագրողների գործունեությունը և սահմանափակել խոսքի ազատությունը։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանի այս քայլը որակում է որպես լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելուն ուղղված հերթական գործողություն:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը, ուսումնասիրելով տեսանյութը, անընդունելի է համարում պատգամավորի նման գործելաոճը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնական բանախոսը կամ բանախոսները կարող են նախապես հանդես գալ իրենց կողմից պատրաստած զեկույցով, այնուհետև լրագրողներն ազատ պետք է լինեն հարցեր ուղղելու գործում։ Սա մամուլի և խոսքի ազատության հիմնարար սկզբունքներից է: Հանրությանը և լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերը կարող են հնչեցվել, իսկ պատգամավորները և զեկուցողներն իրավունք ունեն հրաժարվել հարցերին պատասխանելուց։

Հորդորում ենք ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին և նրա գործընկերներին չփորձել որևէ ձևաչափով սահմանափակել խոսքի և լրատվամիջոցների գործունեության ազատությունը, մնալ մասնագիտական քննարկման և մասնագիտական էթիկայի շրջանակներում: «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը շարունակելու է ուշի ուշով հետևել խոսքի ազատությանը խոչընդոտելու բոլոր դեպքերին և հավուր պատշաճի բարձրաձայնելու է առկա խնդիրների մասին՝ անհրաժեշտության դեպքում նաև իրավական գործիքակազմով։

 

«Մեդիա Պաշտպան»

 


 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից