Հասարակություն 

Ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով. Վարագյան

analitik.am

Վահագն Վարագյանն իր էջում գրում է.

«Խնդիրը, բնավ, այն չէ, որ շարքային Աշոտ Փաշինյանը Երևանում քույրիկի հետ զբոսնում է: Հերթական արձակուրդի մեջ է, Երևանում զբոսնում է, լավ է անում: Եվ, ընդհանրապես` բարի ծառայություն և ընտանեկան երջանկություն մաղթենք շարքային Աշոտ Փաշինյանին: Խնդիրն այն է, որ ժողովրդի վարչապետի զավակները Երևանում պետական թիկանազորով են զբոսնում: Սա նույնիսկ խնդիր չէ, սա խայտառակություն է: Որովհետև ժողովրդի վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը պետական թիկնազորից զրկեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այդ ժամանակ դաշտ նետվեցին երեք հիմնավորումներ.

1.Աշխարհիկ իշխանությունը պետք է տարանջատել հոգևոր իշխանությունից:

2.Վեհափառն իր հոտից չպետք է վախենա և մարդկանց մեջ պետք է դուրս գա թիկնազորով:

3.Եթե վտանգ է զգում Վեհափառը, թող դիմի ժողովրդի վարչապետին և նա թիկնազոր կտրամադրի:

Հարց է չէ առաջանո՞ւմ. ո՞ր տրամաբանությամբ, ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով: Վտանգ կա՞, ժողովրդի վարչապետի ընտանիքը ժողովրդի՞ց է վախենում, որ մարդամեջ է դուրս գալիս թիկնազորով»:

Նույն շարքից