Հասարակություն 

Պատգամավորն առաջարկել է ռեփ-մենամարտերը ճանաչել որպես սպորտաձև

analitik.am

Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովն առաջարկել է Սպորտի նախարարության ղեկավար Պավել Կոլոբկովը ռեփ-մարտերը ճանաչել որպես սպորտաձև։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռեփ-մարտերը, որպես պաշտոնական մարզաձև ճանաչելը կընդլայնի հովանավորչական համաձայնագրեր կնքելու հնարավորությունը, ինչը դրականորեն կանդրադառնա ինչպես Ռուսաստանի Դաշնության բյուջեի, այնպես էլ ընդհանուր առմամբ ռեփ կատարողների վրա: Խնդրում եմ, որ դուք հանձնարարեք վերլուծել ռեփ կատարողների մրցույթները և գնահատական տաք այս նախաձեռնությանը»,-ասված է առաջարկության մեջ:

Նա նաև կոչ է արել ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել նման մրցումներին․ «Դա կարելի է անել տարբեր մարզաձևերի համար տրամադրվող աջակցության օգնությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ ռեփ մենամարտերը կարող են բացահայտել ռուսերեն լեզվի գեղեցկությունը և նպաստել երիտասարդության զարգացմանը:

Նույն շարքից