Միջազգային Քաղաքականություն 

ԻՊ-ը կրկին հարձակվել է Սիրիայի վրա

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել է Սիրիայի Արաբական բանակի և նրանց դաշնակից զինվորների վրա՝ սպանելով առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Al-Masdar News»-ին։

Ահաբեկիչների խումբն անսպասելիորեն հարձակվել է զինվորականների վրա Հոմսի նահանգի Համիմ շրջանի մերձակայքում գտնվող անապատային տարածքում:

Հաղորդվում է, որ զոհվածների թվում եղել են ինչպես կառավարական զորքերի զինծառայողներ, այնպես էլ նրանց դաշնակիցները։ Հայտնվում է նաև, որ այսպիսի մասշտաբների հարձակումն առաջին անգամ է՝ այս տարվա գարնանից ի վեր:

Ասադի զորքերի հաջողություննեից հետո ահաբեկիչները ստիպված են եղել նահանջել Պալմիրայի մերձակայքում գտնվող քարանձավներում. Նման լանդշաֆտը թույլ է տալիս նրանց թաքնվել ավիահարվածներից։

Նույն շարքից