Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարզպետներին հանձնարարել է անձամբ այցելել ջրհեղեղից տուժած շրջաններ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Պետության ղեկավարը նշել է, որ չի կարելի թողնել մարդկանց դեմ առ դեմ խնդիրների հետ․ «Յուրաքանչյուր տուժած պետք է ստանա աջակցություն»,-ասել է նա՝ դժգոհելով, որ ջրհեղեղի հետևանքով տուժածները հաճախ բախվում են բյուրոկրատիայի ամենավատ հատկանիշների հետ:
Ավելի վաղ Պուտինը մի քանի հանձնարարական էր տվել՝ Իրկուտսկի շրջանում ջրհեղեղի ժամանակ տուժած քաղաքացիներին օգնելու հարցի վերաբերյալ։ Տուլուն քաղաքն ամենաշատն էր տուժել։
Մասնավորապես, տեղի իշխանությունները պետք է կազմակերպեն տուժածների տարհանման աշխատանքները, պատրաստեն գործողությունների ծրագիր բնակարանները հնարավորինս արագ վերականգնելու համար: