Հասարակություն 

Ռուսաստանի գլխավոր օրենքով գողը հայ օրենքով գողի հարցով խնդրանքով դիմել է հայտնի հայ օրենքով գողին

analitik.am

Ռուսաստանի հանցագործ աշխարհի առաջնորդ Զաքարի Քալաշովը, ով ավելի հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով, խնդրել է օրենքով գող Կամո Սաֆարյանին (Կամո Գորկովսկիհ) հրաժարվել հին պարտքից, որը կուտակվել է խաղի արդյունքում: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը:

Հայտնվում է, որ խոսքը վերաբերում է օրենքով գող Արտյոմ Սարգսյանի (Արտյոմ Սարատովսկիհ) պարտքին: Դեռ մինչև թագադրումը` 2013 թվականը, Սարգսյանը նարդի խաղալով 1000 դոլար է պարտվել: Նա վճարել է պարտվածի միայն կես` կարծելով, որ պարտքի մասին կմոռանան:

Ավելի ուշ օրենքով գող դառնալուց հետո Սարգսյանը հաղթողին 5 հազար դոլար է առաջարկել, որպեսզի վերջինս մոռանա պարտքի մասին: Սակայն մյուս կողմը չի համաձայնվել, ինչի արդյունքում Արտյոմին հրավիրել են Հայաստան: Սակայն Սարգսյանը չի ընդունել օրենքով գողերի` Հայաստան մեկնելու հրավերը: Որոշ ժամանակ իրավիճակը հանդարտվել է:

Վերջերս Սարգսյանը վիրավորել է Կամո Սաֆարյանի թիմակիցներից մեկին, ինչից հետո վերջինս հիշեցրել է հայտնի պարտքի մասին: Սաֆարյանը հայտարարել է, որ Սարգսյանը «ֆուֆլիժնիկ» է:

Գործին միջամտել են Շաքրո Մոլոդոյը և Մոսկվայում նրա թիմակից Բադրի Կոգուաշվիլին, ով Կամոյին խնդրել է մոռանալ պարտքի մասին և քրեական աշխարհին չտրամադրել Սարգսյանի դեմ: Պրայմ Կրայմը հայտնում է, որ Քալաշովի խնդրանքը  կապված է նրա հետ, որ պարտքի պատմությունը ստվեր է գցում վերջինիս թիմակից օրենքով գող Գուրամ Չիխլաձի հեղինակության վրա: Վերջինս եղել է այն օրենքով գողերից մեկը, ում միջնորդությամբ Սարգսյանն օրենքով գողի կոչում է ստացել:

Նույն շարքից