Հասարակություն 

Բարսելոնայի կաթոլիկ եկեղեցում տեղադրվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերները

analitik.am

Սեպտեմբերի 14-ին Բարսելոնայի կաթոլիկ եկեղեցում տեղադրվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերները՝ ի նշան հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամության:

Սրբապատկերները եկեղեցուն նվիրաբերվել էին Բարսելոնայում բնակվող Մայիլյան ընտանիքի կողմից:

Նրանց ցանկությամբ և հրավերով էլ սրբապատկերների օծման արարողությունը կատարվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ համաձայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների:

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

Նույն շարքից