Հասարակություն 

Ռուսաստանում պատգամավորը դուրս է եկել նիստից և մահացել

analitik.am

Ռուս պատգամավոր Ալեքսանդր Շալաևը մահացել է մարզային խորհրդարանի հանձնաժողովի նիստից դուրս գալուց անմիջապես հետո: Այս մասին հայտնում է Ura.ru-ն։

«Այսօր Շալաևը ներկա է գտնվել սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստին, որի ընթացքում անդամները երկար ժամանակ քննարկել են բազմաթիվ հարցեր: Հանդիպումից հետո նա գնաց ճաշելու»,-Ura.ru- ին ասել է օրենսդիր ժողովի աղբյուրը՝ նշելով, որ պատգամավորն իրեն վատ է զգացել, և հավանաբար սրտի կաթված է ստացել։

Ըստ նախնական տեղեկությունների, Շալաևը մահացել է Խուտորոկ սրճարանում, որը տեղակայված է խորհրդարանի շենքի դիմաց:

Պատգամավորի մահը հաստատել է նաև նրա օգնական Սվետլանա Ստարոդումովան, ով հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը մինչև դատաբժշկական փորձաքննության ավարտը:

Շալաևը 53 տարեկան էր, Պերմի երկրամասի Բերեզնիկովի բնակիչ: Պատգամավոր է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Նույն շարքից