Իսրայելի Ռեհովոտ քաղաքի նախկին քաղաքապետ Ամի Ֆինշտեյնը ձերբակալվել է ընտրատեղամասում՝ մարիխուանա բաժանելու կասկածանքով: Այս մասին հայտարարել է իսրայելական «newsru.co.il»-ը:
Ըստ տեղեկությունների՝ քաղաքական գործչին կասկածում են Ռեհովոտի ընտրատեղամասերից մեկում արգելված հոգեմետ նյութեր տարածելու մեջ:
Իրավապահներն ուղեկցել են նրան ոստիկանության բաժին՝ հարցաքննության համար:
Ֆինշտեյնի կողմից հիմնադրված կուսակցությունը պաշտպանում է կանեփի օրինականացումը, քաղաքային ոստիկանության լուծարումը: