Քաղաքականություն 

Ինչու է Փաշինյանը պատժում Քոչարյանին, ում այդքան սիրում է Վլադիմիր Պուտինը

analitik.am

Արևմուտքն օգնել է Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության, որպեսզի նա հայ-ռուսական հարաբերությունները փչացնի: Այդ ճանապարհին բոլոր նրանք, ովքեր կխանգարեն Փաշինյանին, կպատժվեն, իսկ Ռոբերտ Քոչարյանն այս իմաստով կարևորագույն գործիչ է, քանի որ նա համարվում է հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետներից մեկը, ունի անձնական ընկերական հարաբերություններ Պուտինի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մենուա Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, Քոչարյանը Վլադիմիր Պուտինի թիկունքն ամուր է պահել մեր տարածաշրջանում այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ը փորձել է քանդել Ռուսաստանը. «Դա է պատճառը, որ իր վերջին շնորհավորական նամակում Պուտինը հատուկ նշել էր, որ Քոչարյանը մեծագույն ծառայություն է մատուցել տարածաշրջանային խաղաղության գործում: Այս մարդկանց կապը գաղափարական է: Այս մարդիկ իրար թև ու թիկունք են դարձել ու թույլ չեն տվել, որ ԱՄՆ-ը քանդի Ռուսաստանի Դաշնությունը: Այստեղ է գաղտնիքը, թե ինչու է Պուտինն այդքան շատ սիրում Քոչարյանին»:

Հարությունյանը նշել է, որ Քոչարյանից հետո Փաշինյանը հալածելու է նրանց, ովքեր չեն ընդունում Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացումը. «Նիկոլն իր գործն անելուց հետո Սաակաշվիլի օրինակով փախնելու է գնա Եվրոպա, թող մտածեն բոլոր նրանք, ովքեր հիմա օգնում են նրան այդ գործն անել»:

Նույն շարքից