Հասարակություն Միջազգային 

Կինը կամրջից ցած է նետել իր երկու երեխաներին

analitik.am

Կինը 3 և 4 տարեկան իր երկու դստրերին ցած է նետել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող կամրջից։ Անցորդները փորձել են կանգնեցնել նրան, բայց անօգուտ։ Երեխաները ողջ են, բայց ստացել են լուրջ վնասվածքներ։ Այս մասին հայտնում է МК-ն։

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում գտնվող Նեկրասովսկու կամրջի վրա։ Ականատեսների խոսքով, կինը տարօրինակ պահվածք է ունեցել, ձեռքին դանակ է եղել և հրել է երեխաներին կամրջի արգելապատնեշից դուրս։ Անցորդները փորձել են մոտենալ նրան, բայց վերջինս գրկել է երեխաներին և բացականչել, որ կսպանի նրանց։

Երեխաները հոսպիտալացվել են։ Հարուցվել է քրեական գործ։

Նույն շարքից