Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկյան զորքերը բերվել են մարտական պատրաստվածության. ԱՄՆ-ը պատրաստվում է պատերազմի

analitik.am

Ամերիկյան զորքերը բերվել են մարտական պատրաստվածության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է Reuters-ը:

Փենսը հայտնել է, որ դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում նավթ արդյունահանող գործարանների վրա դրոններով հարձակումից հետո:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պաշտպանություն չի խոստացել Սաուդյան Արաբիային: Թրամփն ամեն դեպքում նշել էր, որ համաձայն է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ով ավելի վաղ Իրանին մեղադրել էր հարձակման մեջ: Թրամփը ընդգծել էր, որ շուտով հստակ կիմանան, թե ով է կանգնած դրոններով հարձակման ետևում:

Նույն շարքից