Հասարակություն Միջազգային 

Պորոշենկոն քնել է Ռադայի նիստի ժամանակ

analitik.am

Համացանցում ծաղրել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որը ենթադրաբար քնել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ: Տեսանյութը Facebook-ում հրապարակել է նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն, հաղորդում է Lenta-ն:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երկրի նախկին նախագահը փակ աչքերով նստած նիստի ժամանակ, ինչ-որ պահի նա բացում է աչքերը, ապա նորից կոպերը փակվում են:

«Պետյան հոգնել է եւ քունը չի առնում, քանի որ զօրուգիշեր մտածում է՝ ինչպես կանգնեցնի ագրեսորին»,- գրել է Օնիշչենկոն:

«Իսկ եթե հանկարծ պատերազմ լինի, իսկ ես հոգնած եմ»,- գրել է օգտատերերից մեկը: «Խելքը գցում է, չի կարողանում համակերպվել իր սոցիալական կարգավիճակի հետ»,- հավելել է մյուսը: «Ծերացել է»,- նշել է մեկ այլ օգտատեր: «Ավելի լավ է՝ տանը մնար: Ինչո՞ւ է աշխատում, մի՞թե ստիպված է ապրելու համար գումար վաստակել»,- հարց է ուղղել մեկնաբանություն թողածներից մեկը:

Նույն շարքից