Հասարակություն 

Ստեփանակերտի ավագանին Ավստրալիայի Ռայդ քաղաքը քույր քաղաք է հռչակել

analitik.am

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ընդունել է որոշում՝ Ավստրալիայի Ռայդ քաղաքը քույր քաղաք հռչակելու մասին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Որոշման մեջ համոզմունք է հայտնվում, որ երկու քաղաքների միջև բարեկամության հաստատումն ու ընդլայնումը կնպաստեն նրանց բնակիչների միջև բարեկամական կապերի ձևվորմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Ավստրալիայի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը։

Ստեփանակերտի ավագանու որոշումը հետևել է Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից համանման բանաձևին, որը միաձայն ընդունվել է հուլիսի 23-ին` արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին։

Նույն շարքից