Հասարակություն Սպորտ 

Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմա» օգնել է փրկել քենիացի տղային

analitik.am

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ քենիացի տղան, որին ցուցադրել են թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ներկայացնող տեսանյութում, գտնվել է:

«Փայլուն նորություններ: 13-ամյա քենիացի տղան, որին ցուցադրել են Հենրիխ Մխիթարյանի ներկայացման տեսանյութում, գտնվել է և վերամիավորվել ընտանիքի հետ: Նրան հայտնաբերել են «Ռոմայի» կազմում Հայաստանի հավաքականի խաղացողի դեբյուտի օրը»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է իտալական թիմի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Մխիթարյանի հետ պայամանագրի ստորագրման օրը «Ռոման» տեսահոլովակ էր հրապարակել, որով ողջունել է Մխիթարյանի նորամուտը: Տեսանյութում զուգահեռաբար ցուցադրվել է քենիացի տղայի լուսանկարը, որին մինչ այդ պահը վերջին անգամ տեսել էին 2019-ի օգոստոսին:

Այժմ ակումբը Մխիթարյանի ներկայացման տեսանյութը հրապարակել է 11 այլ կորած երեխաների մասնակցությամբ: «Ռոման» նախագիծ է իրականացնում կորած երեխաներին որոնող կազմակերպության հետ համատեղ:

Նույն շարքից