Հասարակություն 

Ուզում եք հրաժարական գրեք, ուզում եք՝ ղազագիր․ նախկին պատգամավորը հանդիպել է Օսիպյանին՝ ԱԽ նիստից հետո

analitik.am

Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Անկեղծ ասած, ինձ քիչ է հետաքրքրում, թե էս կառավարությունից ուրիշ ով հրաժարական կտա, ով կմնա, ով ում փոխարեն կնշանակվի եւ այլն, ԱԱԾ տնօրենի նախկին դառնալը եւս այս ժանրից է, թեպետ, իրեն համարում եմ պրոֆեսիոնալ, բայց, դե նա եւս Նիկոլի կառավարության անդամ էր անցած մայիսից, ճիշտ նույն կերպ ինձ քիչ է հուզում, Օսիպյանը հրաժարական կտա՞, կամ՝ տվե՞լ է արդեն, քանի որ նրան այլ կերպ, քան ՊՊԾ-ի գրավման օրերի դեմքով չեմ կարողանում տեսնել կամ պատկերացնել։
Ի միջիայլոց, այսօր երեկոյան, ժամը 20-ի մոտակայքում ես նրան հանդիպեցի Սախարովի հրապարակի մոտակայքում՝ Վարդանանց փողոցն անցնելիս, երեւի Անվտանգության խորհրդի նիստից էր դուրս եկել, երկու հսկա տղա էլ ետեւից։ Եթե դեռ լրագրող լինեի, կմոտենայի եւ կզրուցեի , բայց, չմոտեցա եւ անցա նրա «ցավին» անտեղյակ ու անտարբեր։ Չեմ բացառում, որ էլի են լինելու հրաժարականներ, վստահ եմ՝ լինելու են, բայց դրանք ինձ համար տասներորդական նշանակություն ունեն, քանի որ մարդիկ, որ համաձայնել են պաշտոններ ստանալ, պաշտոնավարել Նիկոլի կառավարությունում, ինձ համար շատ փոքրիկ մարդիկ են, թեպետ ոմանց հանդեպ դեռ ունեմ որոշ հարգալից տրամադրվածություն։
Եվ, երբ հրաժարականների հիթ-շքերթի հերթական մասնակիցը կխորոզանա եւ իր կամ գործընկերոջ հրաժարականը ափսոսանքով ընդունած, ցավալի համարող, կամ, պարզապես՝ մարդակայնորեն՝ տխրածներին, իրենց վերաբերմունքը այս կամ այն կերպ արտահայտողներին կհամարձակվի խորհուրդներ տալ, թե իզուր պղտոր ջրում ձուկ մի որսացեք եւ այլն, ես գոնե, այդ մարդկանց պիտի հորդորեմ՝ հանգիստ գրեն իրենց հրաժարականները, եւ չփորձեն իրենց եղածից ավելին երեւակայել, գիտենք բոլորիդ անցած ճանապարհը, գիտենք կապերը, ոմանց՝ բնավորությունները եւ կապվածությունները, ուստի, հարգելի ներկաներ, որ արագի մեջ դառնում եք նախկին, մտածեք, հետո խոսեք, իզուր մի փորձեք հերթական անգամ մեր հասարակությունը բաժանել նախկինների եւ ներկաների, նախ, որովհետեւ դուք կայծակնային արագ նախկինացաք եւ նախկինանալու ճանապարհին եք, եւ, երկրորդը՝ հիշեք ձեր վաղվա օրը, հիշեք, թե ինչեր արեցիք անցած մեկուկես տարում եւ ինչեր դեռ պիտի անեք,հիշեք, թե ձեզ ոնց պահեցիք եւ ոնց եք պահում այսօր․․․
Վերադառնալով այն մտքիս, որ ինձ քիչ է հետաքրքրում հրաժարականների այս շարանը, հատուկ շեշտում եմ՝ ինձ ձեր անձերը եւ ձեր գրած թղթերը առհասարակ հետաքրքիր չեն, բայց, այն, որ դուք ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը, մեր պետությունը եւ պետականությունը փորձում եք, /փորձում էիք/ դարձնել անապատ, դա ձեզ չի ներվելու, եթե ներողներ էլ կգտնվեն, ապա ես ձեզ չեմ ներելու․․․․
Ուզում եք հրաժարական գրեք, ուզում եք՝ ղազագիր․․․»,- գրում է Մ․ Եսայանը։

Նույն շարքից