Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Օսիպյանի հրաժարականին անդրադարձել է ռուսական «Ինտերֆաքսը»

analitik.am

Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։

«Այսօր Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են մի շարք ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը։ Խոսակցություն է եղել նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի՝ բնապահպանների և ակտիվիստների փակած ճանապարհները ոստիկանության կողմից ապաարգելափակելու անհրաժեշտության մասին»,- նշվում է հոդվածներում։

ԶԼՄ-ների տվյալներով, Օսիպյանը կասկած է հայտնել, որ ճանապարհները բացելու գործողությունը հարթ կանցնի, և ներկայացրել է ակտիվիստների դեմ ուժ գործադրելու վտանգները։

«Վարչապետը հայտարարել է, որ եթե ոստիկանության պետը չի կարող, ապա գործողությամբ կզբաղվի ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը, ում թեկնածությունը նույնպես դիտարկվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար։ Լարված իրավիճակում խոսակցությունը հանգեցրել է նրան, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Համապատասխան հրամանը կհրապարակվի վաղը»,- նշում են ԶԼՄ-ները։

Նույն շարքից