Հասարակություն 

Քաղաքական որոշում են կայացրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչև սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

ՀՔԾ-ի՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում փոխվի, և նա գործով անցնի որպես մեղադրյալ։

Ի դեպ, պատահական չէ, որ արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորներ հրապարակ են նետում տեսակետներ, թե «Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետև ինքը ոչ միայն գլխավոր դատախազ է եղել, ինքը քաղաքական բնույթի գլխավոր դատախազ է եղել և իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ»:

Նշյալ լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, որ չեն մեկնաբանում այդ տեղեկությունները»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից