Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանը հրաժարականից առաջ կոնկրետ թեմայով զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ տնօրենի հեռանալու մասին։

Մեզ պատմեցին, որ վարչապետը խոսել է նաև Ամուլսարի հանքը գործարկելու մասին և շեշտել է ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, իսկ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հետ կապված և փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է և հայտարարել, որ եթե նա ի վիճակի չէ, օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Ավարտին որոշվել է, որ Օսիպյանը հրաժարականի դիմում կներկայացնի։ Այսօր կհրապարակվի հրամանագիրը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից