Հայաստան Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել «Իմ քայլին». «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի մեկնաբանությունն առ այն, թե ՍԴ-ում այսօր երկու դատավոր կա, մյուսներն «անդամ» են, իշխող խմբակցությանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել։ Խմբակցության իրավաբանների շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել այս հարցը։

Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածը, որը սահմանում է «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը», սա սահմանում է ոչ թե ՍԴ «անդամի», այլ դատավորի համար։ Ու հիմա եթե ԱԺ-ն ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն սկսի, ավտոմատ «կջրվի» վահեգրիգորյանական մեկնաբանությունը, թե ՍԴ-ում կա երկու դատավոր, մյուսներն անդամ են»:

Նույն շարքից