Հայաստան Քաղաքականություն 

ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան

analitik.am

ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է աշխատեն այդ համակարգերում գոնե որոշակի փորձ ունեցող մարդիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԻ նախարար, Ազգային անվտանգության ծառայությունում ու ոստիկանությունում տարիների աշխատանքային փորձ ունեցող Ֆելիքս Ցոլակյանը։

«Նախ առաջինը՝ քաղաքական գործիչներ չպիտի լինեն։ Նրանք քաղաքականության հետ պետք է ընդհանրապես կապ չունենան։ Ապաքաղաքական կառույցներ պետք է լինեն դրանք, որովհետև այնտեղ պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում»,-ասել է Ցոլակյանը։

Նրա համոզմամբ, հակառակ պարագայում, իրավապահ համակարգում չաշխատած ու ծառայողական փորձ չունեցող անձանց համար շատ դժվար կլինի նոր աշխատանքում կողմնորոշվելը։

Նույն շարքից