Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլի պատգամավորը` կնոջ նոր պաշտոնի անցնելու մասին

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր էջում գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կինը նշանակվել է ԱԺ նախագահի ռեֆերենտ: Սա վերնագիր է: Եվ այն ճշմարտացի է: Այս վերնագրի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, բացի այն, որ երեխաներիս մայր Լուսինե Բարսեղյանը 20 տարվա մասնագիտական ստաժ ունի (լրագրող, խմբագիր, գլխավոր խմբագիր), «ՀԺ»-ից հեռանալուց հետո աշխատանքի է հրավիրվել «ամուսնու համաձայնության» ավանդապաշտական արարողակարգը շրջանցելով, ու անարգանք կհամարեր իր հանդեպ, եթե որևէ մեկը փորձեր նրան աշխատանքի «տեղավորել»:) Հարգելի մամուլ, ձեր ճանաչած մարդկանց չեք հարգում, գոնե ձեր մասնագիտությունն ու դրա կրողներին հարգեք, խնդրում եմ:)

Ավելացնեմ՝ փորձեք հարգել նաև կանանց ինքնուրույնությունն ու ամուսինների կողմից քթները նրանց գործերի մեջ չխոթելու՝ ձեր պատկերացումներում գոնե դեռ զուտ տեսական հնարավորությունը»:

Նույն շարքից