Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում քննարկում են Իրանին հարվածելու հարցը. Թրամփը խնդրել է այլ բան մտածել

analitik.am

Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է այսօր ապացույցներ ներկայացնել, որ Իրանը կապ ունի երկրի նավթ արդյունահանող խոշորագույն գործարանների վրա դրոններով հարձակմնա հետ: Այս մասին հայտնում է Al Ihbaria-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ը պարզել է, թե Իրանի կոնկրետ որ հատվածից են ղեկավարել դրոններով հարձակումը Սաուդյան Արաբիայի գործարանների վրա: Օգտագործվել է մոտ 20 անօդաչու սարք` զինված թևավոր հրթիռներով:

NBC News-ն իր հերթին գրում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմում քննարկում են իրանական նավթային օբյեկտների կամ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա կիբերհարձակում իրականացնելու հարցը: Ամերիկյան կողմն այդ կերպ ցանկանում է պատասխանել սաուդական գործարանների վրա հարձակմանը, որի մեջ մեղադրում է Թեհրանին:

Թրամփն առաջարկել է այլ բան մտածել, քանի որ չի ուզում պատերազմի մեջ ներքաշվել Իրանի հետ: NBC News-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ հարվածը կարող է հասնել հենց Սաուդյան Արաբիան, իսկ ԱՄՆ-ը կօգնի նրան Իրանի դեմ պայքարում:

Նույն շարքից