Հասարակություն 

Ավտոմեքենան մխրճվել է Trump Plaza երկնաքերի մեջ

analitik.am

Նյու Յորք նահանգի Նյու Ռոշել քաղաքում ավտոմեքենան մխրճվել է Trump Plaza բնակելի շենքի շքամուտքի մեջ:  CBS-ի տեղեկություններով, միջադեպի արդյունքում կա մեկ տուժած:

CBS-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել պատահականության արդյունքում: Տուժողը գտնվել է շենքի ներսում:

CBS-ի լրագրող Թոնի Այելլոն առաջիններից մեկն է եղել, որ հայտնվել է դեպքի վայրում:

Trump Plaza-ն 40 հարկ ունեցող բնակելի շենք է, այն համարվում է լյուք դասի շինություն:

Նույն շարքից