Հասարակություն 

«Mercedes»-ն ամբողջությամբ այրվել է

analitik.am

Սեպտեմբերի 17-ին, ժամը 19:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 60-րդ կմ-ին այրվում է կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 20:44-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և մոտ 400 քմ խոտածածկույթ:

Նույն շարքից