Միջազգային Քաղաքականություն 

Ո՞վ է փոխարինելու Ջոն Բոլթոնին. Թրամփը 5 անուն է հրապարակել

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է 5 թեկնածուների անունները, որոնցից մեկը նշանակվելու է նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական` փոխարինելով Ջոն Բոլթոնին: Այս մասին հայտնում է CBS News-ը:

Թեկնածուների թվում են Բոլթոնի նախկին տեղակալ Ռիկ Ուոդդելը, Էներգետիկայի և միջուկային անվտանգության հարցերի նախարարի տեղակալ Լիզա Գորդոն-Հեգարթին, Քաղաքականության և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Ֆրեդ Ֆրիցը, պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Օ Բրայենը և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի օգնական Քեյթ Քելլոգը:

ԱՄՆ նախագահին ամենաշատը դուր է գալիս վերջին թեկնածուն:

Նույն շարքից