Տեսանյութեր Քաղաքականություն 

Այնտեղ ապրում են վրացիներ, աբխազներ, ռուսներ, էստոնացիներ, հայեր, և բոլորը միմյանց հետ շփվում են ռուսերենով. Ժիրինովսկի

analitik.am

 

 

Բելառուսն ու Ուկրաինան կծաղկեն այն ժամանակ, երբ Ռուսաստանի հետ դառնան մեկ պետություն։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը և Բելառուսը դառնան մեկ միասնական պետություն: Բելառուսը կծաղկի այն ժամանակ, երբ մենք կրկին դառնանք մեկ պետություն: Եկեք մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունք տանք, ստեղծենք միասնական ռուբլի, որն ավելի ուժեղ կլինի, քան` եվրոն, որովհետև այն ապահովված է հսկայական ռեսուրսներով։ Ուկրաինայի դեպքում էլ նույնը անենք: Ի վերջո, Ռուսաստանը պատմականորեն բաղկացած էր Մեծ Ռուսաստանից և Փոքր Ռուսաստանից»,-ասել է նա՝ հավելելով, որ միավորվելուց հետո չպետք է սահմանափակել մարդկանց ազատությունը և պետք է հնարավորություն տալ նրանց խոսել սեփական լեզվով։

«Ոչ ոք չպետք է սահմանափակի մարդկանց ազատությունը: Ուզում են խոսել բելառուսերեն, խնդրեմ, թող խոսեն, ուկրաիներեն են ուզում, խնդրեմ, կարող են խոսել ուկրաիներեն։ Պետք է պահպանվեն նաև ազգային թերթերը, թատրոնները, դպրոցները։ Բայց, այնուամենայնիվ, ավելի հարմար է օգտագործել ընդհանուր լեզու: Ես լավ հիշում եմ սովետական ժամանակները: Օրինակ, ես հաճախ եմ եղել Աբխազիայում: Այնտեղ ապրում են վրացիներ, աբխազներ, ռուսներ, էստոնացիներ, հայեր, և բոլորը միմյանց հետ շփվում են ռուսերենով։ Նրանցից ամեն մեկը չի կարող սովորել հինգ լեզու»,-նշել է Ժիրինովսկին։

 

 

 

 

Նույն շարքից