Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Ֆուտբոլիստները կայծակահարվել են խաղի ժամանակ /Տեսանյութ/

analitik.am

 

 

Յամայկայում անցկացվող ֆուտբոլային խաղի ժամանակ մի քանի ֆուտբոլիստներ կայծակահարվել են: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Loop Jamaica»-ին:

 

Դեպքը տեղի է ունեցել Ուոլմեր Բոյս դպրոցի և Յամայկա քոլեջի թիմերի հանդիպման ընթացքում: 82-րդ րոպեին երկու խաղացող ընկել են դաշտի մեջտեղում: Ինչպես պարզվել է, կայծակը հարվածել է ֆուտբոլիստներին, որից հետո վերջիններս հոսպիտալացվել են: Նշվում է նաև, որ հարվածի հետևանքով տուժել են այլ ֆուտբոլիստներ: Ստացած վնասվածքների ծանրությունը չի ճշտվում։

 

 

Նույն շարքից