Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացու զինծառայող որդու ատամնաշարի խնդիրները զորացրվելուց հետո ամբողջությամբ լուծվել են։
«Ութ եղբայր ենք, ութս էլ մեծացել ենք Հայաստանում, մեր ութ եղբայրների երեխաները ծառայել են Հայաստանում: Մենք Հայաստանում ապրում ենք, պետք է պաշտպանենք մեր հողն ու ջուրը»,- ասում է Ռզգան Ամոյանն, ով իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Արագածոտն մարզի Ճարճակիս գյուղում: