Անվտանգության խորհրդի նիստին չէր կարող քննարկվել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հարցը: Հստակ սահմանված է, թե ինչի մասին պետք է խոսվի նիստում, եղել է հստակ սահմանված օրակարգ, քննարկումները եղել են բացառապես այդ օրակարգի շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱԽ նիստի ժամանակ որոշում է կայացվել Օսիպյանի հրաժարականի մասին, ով չի ցանկացել Ամուլսարի հարցում կատարել վարչապետ Փաշինյանի պահանջը` բացել հանք տանող ճանապարհը:
Միրզոյանը հայտարարեց, որ Օսիպյանի հրաժարականի թեման չի շոշափվել: