Հասարակություն 

Բլոգերը մեծ գումարներ է վաստակում իր երկար լեզվի շնորհիվ

analitik.am

Ամերիկացի բլոգեր Միկաիլա Սարավին պատմել է այն մասին, թե ինչպես է իր երկար լեզուն օգնել գումար աշխատել։ Այս մասին հայտնում է Լենտան։

Սարավիի լեզվի երկարությունը  հասնում է 16,5 սմ-ի, մինչդեռ մարդու սովորական լեզվի երկարությունը 9 սմ է։ Ինսթագրամի էջում, որին հետևում է 2 միլիոն օգտատեր աղջիկը հրապարակում է իր երկար լեզվի լուսանկարները։

Այդպիսի ամեն հրապարակման համար բլոգերը ստանում է 900-3000 դոլար:

2018 թվականին Սարավին վաստակել է ավելի քան 50 հազար դոլար, այս տարի նրա եկամուտն արդեն հասել է 99,5 հազար դոլարի:

Նույն շարքից