Հասարակություն 

«Սանիտեքի» աշխատակիցները հավաքվել են քաղաքապետարանի մոտ

analitik.am

«Սանիտեք» ընկերության աշխատակիցները հավաքվել են քաղաքապետարանի մոտ և պատասխան են պահանջում իրենց աշխատավարձի վերաբերյալ: Հավաքված քաղաքացիները նշում են, որ դեռ չեն ստացել օգոստոս ամսվա աշխատավարձը, քանի որ ընկերությունից պնդում են, որ քաղաքապետարանից չեն փոխանցել ամբողջ գումարը:

Հիմա «Սանիտեքի» աշխատակիցները քաղաքապետարանից թուղթ են պահանջում, որը կապացուցի գումարի փոխանցման փաստը, ինչից հետո իրենք կկարողանան կամ պահանջել իրենց աշխատավարձը կամ դիմել դատարան. «Մեզ պետք է մեր աշխատավարձն ու վերջնահաշվարկ»:

Նշենք, որ «Սանիտեքի» աշխատակիցները քաղաքապետարանի մոտ հավաքվել էին նաև անցած շաբաթ:

Նույն շարքից