Հասարակություն 

Լարված իրավիճակ` քաղաքապետարանի մոտ

analitik.am

«Սանիտեք» ընկերության աշխատակիցները հավաքվել են քաղաքապետարանի մոտ և պատասխան են պահանջում իրենց աշխատավարձի վերաբերյալ: Հավաքված քաղաքացիները նշում են, որ դեռ չեն ստացել օգոստոս ամսվա աշխատավարձը, քանի որ ընկերությունից պնդում են, որ քաղաքապետարանից չեն փոխանցել ամբողջ գումարը:

Հիմա «Սանիտեքի» աշխատակիցները քաղաքապետարանից թուղթ են պահանջում, որը կապացուցի գումարի փոխանցման փաստը, ինչից հետո իրենք կկարողանան կամ պահանջել իրենց աշխատավարձը կամ դիմել դատարան. «Մեզ պետք է մեր աշխատավարձն ու վերջնահաշվարկ»:

Այս պահին քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է: Քաղաքացիները նախ փորձեցին փակել ճանապարհը, ապա նաև որոշեցին ներխուժել քաղաքապետարանի շենք:

Նրանց հետ մինչև այս պահը որևէ մեկը չի հանդիպել, պահանջվող թուղթը չի տրամադրել: Քիչ առաջ փոքրիկ բախում տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև, ովքեր պնդում են, որ իրենց երեխաները սոված են` պահանջելով իրենց աշխատավարձերը: Կոնկրետ քաղաքապետարանից քաղաքացիները պահանջում են թուղթը, որը կապացուցի գումարը «Սանիտեքին» փոխանցելու փաստը:

Նույն շարքից