Հասարակություն 

Քաղաքապետարանի աշխատակցին յաշիկի համար տարել են քաղմաս ու ծեծել, հետո պահանջել վճարել դրա համար

«Սանիտեք» ընկերության աշխատակիցները հավաքվել են քաղաքապետարանի մոտ և պատասխան են պահանջում իրենց աշխատավարձի վերաբերյալ: Հավաքված քաղաքացիները նշում են, որ դեռ չեն ստացել օգոստոս ամսվա աշխատավարձը, քանի որ ընկերությունից պնդում են, որ քաղաքապետարանից չեն փոխանցել ամբողջ գումարը:

Հիմա «Սանիտեքի» աշխատակիցները քաղաքապետարանից թուղթ են պահանջում, որը կապացուցի գումարի փոխանցման փաստը, ինչից հետո իրենք կկարողանան կամ պահանջել իրենց աշխատավարձը կամ դիմել դատարան. «Մեզ պետք է մեր աշխատավարձն ու վերջնահաշվարկ»:

Այս պահին քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է: Քաղաքացիները նախ փորձեցին փակել ճանապարհը, ապա նաև որոշեցին ներխուժել քաղաքապետարանի շենք:

Հավաքված աշխատակիցներից մեկը հայտարարեց, որ «Սանիտեքը» տուգանվելուց հետո թերի է աշխատել, քանի որ ֆինանսական խնդիրներ է ունեցել. «Բայց եթե այսօր «Սանիտեքը» բացվի, բոլոր աշխատակիցներն էլ պատրաստ են նույն հիմնարկում աշխատել: Էն օրը նոր հիմնարկում յաշիկի համար բանվորին տարել են քաղմաս ծեծել են, բերել են հասցրել հիմնարկ ու պահանջել են յաշիկի փողը տալ: Էտ էլ գիտենք: Խոսքը թազա հիմնարկի մասին է, Երևանի քաղաքապետարանի բացած հիմնարկի մասին: Ավտոյի խազի համար մարդու աշխատավարձից պահում են»:

Հավաքված աշխատակիցները սպասում են քաղաքապետարանի թղթին, որը կապացուցի գումարը «Սանիտեքին» փոխանցելու փաստը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից