Հասարակություն 

Հայ դիզայները ներկայացրել է իր պատկերացրած հայուհու կերպարը

analitik.am

Մոսկվայի օրվա տոնակատարության շրջանակներում ժողովուրդների բարեկամություն թեմայով անցկացվել է «Մոսկվա» նորաձևության ցուցադրություն: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

Նորաձևության ցուցադրությանը մասնակցել է նաև Մոսկվայի բնակիչ ծագումով հայ դիզայներ Հարութ Առուստամյանը, որը ներկայացրել է իր ստեղծած հագուստի հավաքածուն:

Ցուցադրման թեմայի տրամաբանության մեջ դիզայները ներկայացրել է ազգային հագուստներ և աքսեսուարներ։

Ավելի ուշ Instagram-ի իր էջում վերջինս հրապարակել է մոդելների լուսանկարներ, որոնցից մեկը կրում է սև գլխարկ՝ «Հայուհի» մակագրությամբ։

Նույն շարքից