Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չգիտի Անվտանգության խորհրդի սահմանադրական ֆունկցիան ու նշանակությունը. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է.

«Անվտանգության խորհուրդում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին ուշադրություն դարձրե՞լ եք։ Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի մասին է խոսում և նշում, որ «իրադարձությունները և զարգացումները ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում»։ Մի քիչ գովում է ԱԽ աշխատանքները և ասում. «Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում մենք Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ ենք ձևավորել, այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում: Մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում՝ Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ»։

Կներեք, այսչափ ընդարձակ մեջբերման համար, բայց սա կարևոր է՝ հասկանալու համար, որ ՀՀ վարչապետը չգիտի Անվտանգության խորհրդի սահմանադրական ֆունկցիան ու նշանակությունը։

Ըստ ՀՀ Սահմանադրության, Անվտանգության խորհուրդն ընդամենը մեկ գործառույթ ունի, որն է՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանումները։ Այլ օրակարգ ներկայիս ԱԽ-ն չի կարող ձևավորել։ Այլ խնդիրներ իրենք չեն կարող լուծել։ Անցել են այդ ժամանակները։ Խնդրում եմ մեկնումեկը տեղեկացնի վարչապետին, որ 2015թ. Հայաստանում նոր Սահմանադրություն է ուժի մեջ մտել։ Չի կարելի այդքան անտեղյակ լինել ու երկիր ղեկավարել։

P.S.
Ի դեպ, անցած երկու օրերին համացանցում ակտիվ քննարկում են այն փաստը, որ վարչապետ Փաշինյանի զավակներն անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ են զբոսնում Երևանում։ Երեկ զարմանքով նկատեցի, որ ինքը Փաշինյանն է թիկնապահների ուղեկցությամբ մտնում Անվտանգության խորհրդի նիստի դահլիճ։ Ինչի՞ց են այդքան վախենում երկրի ղեկավարն ու նրա ընտանիքի անդամները»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից