Քաղաքականություն 

Դավիթ Տոնոյանը հնարավոր է համարում, որ Փաշինյանը 1-2 օր հետո կազատի իրեն պաշտոնից

analitik.am

Թող շրջանառվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Վանեցյանից և Օսիպյանից հետո, հաջորդն ինքն է հեռանալու պաշտոնից:

Հարցին՝ հերքում է արդյո՞ք, որ հրաժարականի դիմում կներկայացնի, Տոնոյանն ասաց, որ ինքը կատարում է իր պարտականությունները, սկսած աշխատանքը կիսատ չի թողնելու և իր պատասխանատվությունը չի նվազեցնելու. «Ես մտադրություն չունեմ»:

Ինչ վերաբերում է իրեն աշխատանքից ազատելու հնարավորություններին  Տոնոյանն ասաց, որ չի կարող որևէ բան ասել:

Հարցին` արդյո՞ք վերջին պաշտոնանկությունները չեն անդրադառնա երկրի անվտանգության վրա, Տոնոյանն ասաց, որ համակարգը կուռ աշխատում է. «ԱԱԾ պետն ինքն է որոշում կայացրել, վարչապետը համաձայնվել է: Օսիպյանի մասով որևէ բան չգիտեմ»:

Դիտարկմանը, որ մամուլում արդեն շրջանառվում է իրեն փոխարինողի անունը, Տոնոյանը նշեց, որ իրեն նման հարցերով սադրում են. «Որևէ մեկը մշտական չէ»:

Տոնոյանը նշեց, որ ինքն անփոխարինելի չէ և հնարավոր է համարում, որ 1-2 օր հետո վարչապետն իրեն կազատի պաշտոնից։

Նույն շարքից