Քաղաքականություն 

Վանեցյանի և Օսիպյանի հեռանալն անակնկալ է եղել Դավիթ Տոնոյանի համար. Նա ուզում է իմանալ պատճառները

analitik.am

Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականները որոշակիորեն անակնկալ են եղել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում. «Եթե իմ գործընկերները, ընկերները ցանկանան հեռանալու դրդապատճառները կիսել ինձ հետ, ես կուզենամ լսել»:

Հարցին, թե ինքը հարցրել է արդյո՞ք Վանեցյանին, թե ինչ է վերջինս նկատի ունեցել, երբ հայտարարության մեջ հորդորում էր կանգ առնել և խոսում էր սպայի արժանապատվության մասին, Տոնոյանը նշել է, որ առիթ լինելու դեպքում կհարցնի. «Կարծում եմ, որ ֆուտբոլի խաղ կլինի, կհարցնեմ»:

Ինչ վերաբերում է Վանեցյանին և Օսիպյանին փոխարինողներին, նախարարը կարծիք է հայտնել, որ դեռ վաղ է խոսել այդ մասին խոսել:

Տոնոյանը հայտարարեց, որ պաշտոնավարման ընթացքում արժանապատվության նսեմացման զգացում չի ունեցել:

Հարցին, թե ինչու ինքը չի բացառում, որ իրեն կարող են աշխատանքից ազատել, եթե լարված հարաբերություններ չունի վարչապետի հետ, նախարար Տոնոյանը պատասխանել է, որ դա վարչապետի իրավասությունն է. «Ես ամեն դեպքում նման մտադրություն չունեմ, դրա համար նախադրյալներ, հիմք չկա»:

Նույն շարքից