Հասարակություն 

Սեպտեմբերի 20-ից փոխվում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքների երթեւեկության կարգը

Ուղեւորների հոսքի ավելացման եւ մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների երթեւեկության կարգը:

№100/101 եւ 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ Երեւանից մեկնելով 9:15 եւ 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 եւ 21:05 համապատասխանորեն:

Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետեւյալ կարգով՝

- Երեւանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55, 14:25 ու 18:25՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03, 17:30 ու 21:50;

- Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45, 11:55 ու 18:15՝ Երեւան ժամանելով 10:57, 15:05 ու 21:23 համապատասխանորեն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից