Հասարակություն 

Արայիկ Հարությունյանի անունը կապվում է տարբեր սկանդալների հետ․ Մեդիա պաշտպան

«2019թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի (Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 221 հոդված, որոնցից 25-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 193-ը՝ չեզոք։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անվան հետ շարունակում են կապվել տարատեսակ սկանդալներ։

Այս անգամ քննարկումների առիթ է հանդիսացել դրամաշնորհների հետ կապված թեման։ «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը բացօթյա ասուլիս էր հրավիրել նախարարության շենքի մոտ և պնդում էր, որ դրամաշնորհները նախարարությունը խախտումով է տրամադրել։ Այնուհետև հավելել է, որ «Մշակութային հասարակություն» հ/կ-ի նախագահը Հասմիկ Խեչիկյանը դրամաշնորհ է ստացել, որը միաժամանակ Մշակույթի նախարարության Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի պետն է:

Ըստ Մանուկ Նիգոյանի՝ նախարարության դրամաշնորհն առանց մրցույթի տրվել է նախարարության պաշտոնյային։

«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների» կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Արայիկ Հարությունյանի հարաբերությունները մնում են լարված։ Վահագն Վարագյանն անդրադարձել է ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը և նշում է, որ 7 ամիս առաջ նախարարը խոսք էր տվել ԵՊՀ 100 ամյակը մեծ շուքով նշել, բայց, ըստ Վարագյանի, տևական ժամանակ է անցել, սակայն միջոցառումը չի կազմակերպվել։

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը պատրաստվում է դատի տալ թատրոնի տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանին: Ըստ Գայանե Կարապետյանի՝ ԺՊ-ի պաշտոնավաման ժամկետը 6 ամիս է, որը վաղուց լրացել է, և նախարարությունը Փալանջյանին փաստացի ինքնանպատակ է պահում: Նա նաև հավելել է՝ գրավոր դիմում-բողոքով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ

Հարությունյանին, սակայն պատասխան չի ստացել, եւ այլեւս չի սպասում, քանի որ համոզվել է, որ միայն դատարանի միջոցով է հնարավոր խնդրին լուծում տալ:

Խնդիրները շարունակվում են պահպանվել նաև ՇՊՀ-ում։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հարցադրումով է սկսել հերթական հոդվածը՝ Երևանյան բուհն ավելի կարևո՞ր էր, քա՞ն մարզայինը։ Ըստ քաղաքագետի՝ Արայիկ

Հարությունյանը արձագանքելով ՀՊՏՀ-ի խնդիրներին, անտեսում է ՇՊՀ-ում առաջացած իրավիճակը. «Քանի որ ՇՊՀ-ն մարզային բուհ է, կարելի է նրա խնդիրներին մատների արանքից նայել և չվիրավորել որոշ մտերիմների, ովքեր կանգնած են Սերոբյան Երվանդի թիկունքին»»։

«Մեդիա պաշտպան»

На изображении может находиться: 1 человек, борода и часть тела крупным планом
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից