Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանի նոր կարգավիճակը հայտնի է

analitik.am

Ոստիկանության ղեկավար կազմի հետ արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումն ավարտվել է: Այս մասին լրագրողներին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հանդիպման ընթացքում եղել է շնորհակալության և հրաժեշտի խոսք:

Օսիպյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ աշխատանքի համար: Իսկ ինչ վերաբերում է դժգոհություններին, Ահարոնյանը նշեց, որ դժգոհություններ միշտ լինում են, քանի որ աշխատելու ժամանակ լինում են նաև սխալներ:

Օսիպյանի տրամադրությունը շատ լավ է եղել, ամեն օրվա նման:

Ինչ վերաբերում է իր հետագա քայլերին, Օսիպյանն ասել է, որ ցանկացած պահի, եթե իր կարիքը, իր գիտելիքների ու փորձի կարիքը լինի, ինքը պատրաստ է նեցուկ լինել. «Այսօր պարոն Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է արդեն»:

 

Նույն շարքից