Հասարակություն 

Տոնոյանը դեմ չէ, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը երազի

analitik.am

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է իր ադրբեջանցի գործընկերոջը` Զաքիր Հասանովին, ով հայտարարել էր, թե երազում է մարտի դաշտում հայերի հետ հանդիպելու մասին:

«Կարծում եմ, որ երազելը շատ լավ է»,-ասել է Տոնոյանը լրագրողների հետ զրույցում:

Հասանովը, խոսելով Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարության մասին, որ Արցախը Հայաստան է, նշել էր, որ ադրբեջանական պատասխանը լինելու է ռազմի դաշտում:

Նույն շարքից