Հասարակություն 

Ռուսական համալսարաններից մեկում սկսել են պայքարել համասեռամոլների դեմ

analitik.am

Եկատերինբուրգում Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը ստեղծել է ծառայողական հատուկ խումբ՝ ուսանողների բարոյական կերպարը վերահսկելու համար, ինչպես նաև ուսանողների սեռական կողմնորոշման մոնիթորինգի համար: Ուսանողներից մեկն արդեն իսկ հեռացման վտանգի տակ է հայտնվել՝ կապված սոցիալական ցանցերում ԼԳԲՏ համայնքին միանալու պատճառով: Այս մասին հայտնում է Լենտան։

Վերոնշյալ ուսանողը պատմել է, թե պրոռեկտորն ասել է, որ ինքը «փչացնում է ինստիտուտի անունը»:

Նշվում է նաև, որ այժմ ուսանողը լքել է սոցցանցերում ԼԳԲՏ խմբերը:

«Մենք շարունակելու ենք հետևել մեր ուսանողների վարքագծին սոցիալական ցանցերում: Մեկ պարզ պատճառով ՝ մենք պետական համալսարան ենք, և ըստ այդմ ՝ հետևում ենք մեր ուսանողների բարոյական կերպարին: Մենք իրավունք ունենք տեսնելու, թե ինչպես է ապրում մեր ուսանողը: Ի վերջո, դրանք հանրային էջեր են»,-ասել է համալսարանի պրոռեկտոր Ռոման Կրասնովը։

Հարցին՝ արդյո՞ք համալսարանից հեռացումը կապ ունի ԼԳԲՏ խմբերին միանալու հետ, նա հրաժարվել է պատասխանել:

Նույն շարքից