Գլխավոր Հասարակություն Ռազմական 

Ռուսական ընկերությունը դատի չի տվել ՀՀ ՊՆ-ին. Հայտարարություն

analitik.am

Ռուսական «Промтехнология» ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել` հերքելով տեղեկությունները, թե տենդերի տապալման համար դատի է տվել ՀՀ ՊՆ-ին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Հայաստանի ՔԿ-ն օգոստոսի 26-ին հայտարարություն էր տարածել զենքի գնման տենդերի տապալման համար քրեական գործ հարուցելու մասին: Շրջանառվում էր ռուսական ընկերության անվանում:

ORSIS («Промтехнология» խմբի մեջ է մտնում) ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ տենդերի ժամանակ ընկերության առաջարկը մերժվել է կեղծ փաստարկների հիման վրա: Սրանով պայմանավորված քրեական գործ է հարուցվել` ծառայության նկատմամբ անփությության հոդվածով:

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների հետ կապված քրեական գործի շրջանակներում այս պահին քննություն է ընթանում: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Промтехнология»-ին անհիմն կերպով տենդերից հեռացնելուն և մատակարարների սև ցուցակում ընդգրկելուն:

Հայտարարության մեջ նաև նշվուևմ է, որ «Промтехнология»-ն դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին:

Ընկերությունը հույս է հայտնել, որ գործընկերային և արդյունավետ հարաբերությունները կվերականգնվեն:

Նույն շարքից