Հասարակություն 

Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. ՀՀԿ գործիչ

analitik.am

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրում է.

«Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ շատ է երազում դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամաբ վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս«դուխով» լինելու: Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում, ճիշտ թե՞ սխալ, ինչ էլ անի, միևնույն է մենակ չի մնալու: Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում:

P.S.
Ասելիքս ամենայն հավանականությամբ չի վերաբերում իշխանության մեջ ծվարած սորոսականներին ու էլի որոշ անհայտ ծագման երևույթների»:

Նույն շարքից