«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե իր որ գոլն է համարում լավագույնը, և այն համեմատել է սեքսի հետ: Ֆուտբոլիստի հետ հարցազրույցը հրապարակվել է բրիտանական ITV հեռուստաալիքի կայքում:
Պորտուգալացին ասել է, որ ամենագեղեցիկ գոլը խփել է 2018 թվականի ապրիլին, երբ հանդես էր գալիս «Ռեալի» կազմում։ Այդ ժամանակ նա «զարմացրել» է «Յուվենթուսի» դարպասը․ «Ես երկար տարիներ փորձել եմ այդպիսի գոլ խփել»,-կիսվել է Ռոնալդուն:
Բայց այդ պահը, ըստ հարձակվողի, չի կարելի համեմատել իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի հետ սեքսի հետ: