Հասարակություն 

Փորձել է զենքով սելֆի անել և պատահաբար կրակել է իր վրա

analitik.am

Օմսկում 36-ամյա տեղի բնակչուհին կրակել է իր վրա զուգընկերոջ տրավմատիկ ատրճանակից: Նա ցանկացել է սելֆի անել, բայց էկրանին կոճակի փոխարեն սեղմել է ձգանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Մինչ իր զուգընկերը գտնվել է կողքի սենյակում, կինը վերցրել է նրա տրավմատիկ ատրճանակը և որոշել է զենքով սելֆի անել: Բայց հեռախոսի կոճակը սեղմելու փոխարեն քաշել է ձգանը»,-ասված է ոստիկանության կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Տուժածը գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Զենքն առգրավվել է:

Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 4-րդ մասով։

Նույն շարքից