Հասարակություն 

Սաուդյան Արաբիայի արքայազնը զանգել է Պուտինին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալման ալ Սաուդը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են վերջերս նավթ արտադրող գործարանների վրա հարձակումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Ռուսաստանի առաջնորդը խոսել է կատարվածի մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննության անհրաժեշտության մասին:

Բացի դրանից, Պուտինն ու Ալ Սաուդը քննարկել են ածխաջրածնային շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի պլանավորված այցը թագավորություն։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ։

Նույն շարքից