Հասարակություն 

Ռուսաստանում ԻՊ-ի անդամ են ձերբակալել

analitik.am

Դաղստանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, որը պատրաստվել է ահաբեկչական հարձակում իրականացնել հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական կենտրոնին:

Հայտնի է, որ ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է՝ 19 տարեկան։ Վերջինս հայտնաբերվել է Դաղստանի Տարումովսկի շրջանի տարածքում գտնվող անտառում: Ձերբակալման պահին նա փորձել է թաքստոցից վերցնել պայթուցիկ սարք:

Հայտնի է, որ տղամարդը ահաբեկչություն էր ծրագրել իրավապահների և տեղական իշխանությունների դեմ:

Նույն շարքից